Բելառուսում ազատ են արձակվել Սերգեյ Տիխանովսկին և ևս 13 քաղբանտարկյալներ

2020 թվականի Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու, քաղբանտարկյալ Սերգեյ Տիխանովսկին ազատ է արձակվել բանտից և լքել է Բելառուսի տարածքը։ Այս մասին հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քաղաքական գործչի վերադարձի տեսանյութը Telegram-ում հրապարակել է Սվետլանա Տիխանովսկայան՝ նրա կինը։

Տիխանովսկու հետ միասին բելառուսական բանտերից ազատ են արձակվել ևս 13 քաղբանտարկյալներ։

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը՝ ազատ արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։

«Նախագահ Թրամփի վճռական առաջնորդության շնորհիվ այսօր Բելառուսում ազատ են արձակվել 14 կալանավոր։ Շնորհակալություն Լիտվայի կառավարությանը՝ համագործակցության և աջակցության համար», – գրել է Քելլոգի տեղակալ Ջոն Քոուլը X սոցիալական ցանցի իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև