Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակներին հասնելուն. Նեթանյահու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը «շատ մոտ է» Իրանում իր նպատակների իրականացմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Դա մի վարչակարգ է, որը ցանկանում է ոչնչացնել մեզ, և հենց այդ պատճառով մենք սկսեցինք մեր գոյության երկու կոնկրետ սպառնալիքների՝ միջուկային սպառնալիքի և բալիստիկ հրթիռների սպառնալիքի վերացման գործողությունը: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք դեպի այդ նպատակներին հասնելուն, մենք շատ մոտ ենք դրանց հասնելուն», – ասել է Նեթանյահուն:

Վարչապետի խոսքով՝ Իսրայելը «չի ներքաշվի ուժասպառման պատերազմի մեջ», բայց «չի դադարեցնի այս պատմական գործողությունը, մինչև չհասնի իր բոլոր նպատակներին»: 

«Երբ մենք հասնենք Իրանում մեր նպատակներին, մենք չենք շարունակի անհրաժեշտից ավելի, բայց մենք չենք դադարեցնի գործողությունը չափազանց շուտ, – նշել է նա: – Մենք արդեն շատ բանի ենք հասել և այժմ, նախագահ Թրամփի օգնությամբ, էլ ավելի մոտեցանք մեր նպատակներին հասնելուն»:

ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով