Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են հարվածներից. Ռաֆայել Գրոսսի |civilnet.am|

civilnet.am: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին այսօր՝ հունիսի 23-ին, հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնաս են կրել:

Իսֆահանում, ըստ Գրոսսիի, վնասվել են հատկապես ուրանի փոխակերպման գործընթացին առնչվող շինություններ։ Նա հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, վնասվել են նաև հարստացված նյութերի պահպանման համար օգտագործվող թունելների մուտքերը։

Նաթանզում վնասվել է վառելիքի հարստացման գործարանը, նշել է Գրոսսին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը հաստատել է, որ հարվածները հասցվել են գետնի տակ թափանցող զինամթերքով։

Ֆորդոյի օբյեկտում նկատվել են խորը փոսեր, որոնք, ըստ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի, վկայում են գետնի տակ թափանցող զինամթերքի կիրառման մասին։

«Ներկայումս ոչ ոք, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ն, ի վիճակի չէ ամբողջությամբ գնահատել Ֆորդոյում հնարավոր ստորգետնյա վնասները»,- ասել է Գրոսսին։

ԱՄՆ-ն հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը հարվածել էր Իրանի միջուկային երեք օբյեկտների՝ Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում։

«Հարվածները ռազմական փայլուն հաջողություն էին»,- հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

Իրանի և Իսրայելի միջև պատերազմը սկսվել է հունիսի 13-ին՝ Իսրայելի նախահարձակ ավիահարվածներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն