azatutyun.am: Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր էջում գրել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է երկու կողմերին չխախտել այն:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա ասել է, որ վեց ժամից ռազմական գործողությունները կդադարեցվեն 12 ժամով, որից հետո «պատերազմը կհամարվի ավարտված»։
Նա նշել է, որ «24 ժամից աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Թրամփը հավելել է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկու կողմերի ռազմական գործողություններն ավարտելուց հետո։
«Այս պատերազմը կարող էր տարիներ տևել և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելն ու Իրանը «գրեթե միաժամանակ» դիմել են իրեն և խաղաղություն խնդրել։