Հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածություն չկա․ Իրանի ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ներկայում Իսրայելի հետ կրակի դադարեցման մասին համաձայնություն ձեռք բերված չէ։

«Ներկայում կրակի կամ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնություն չկա։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշում մենք կկայացնենք ավելի ուշ»,- իր տելեգրամյան ալիքում գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իսրայելն ու Իրանը համաձայնել են առաջիկա ժամերին ամբողջապես դադարեցնել կրակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով