Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա․Դոնալդ Թրամփ

Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կուղևորվեն տուն՝ միաժամանակ Իրանին բարեկամական «ինքնաթիռային ալիք» ուղղելով։ Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է», – գրել է Թրամփը րոպեներ առաջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հորդորել էր Իսրայելին «չնետել ռումբերը», ապա հայտարարել, որ երկու կողմերից էլ դժգոհ է հրադադարի պահպանման հարցում, մասնավորապես՝ Իսրայելից․ «Իրանն ու Իսրայելը այնքան երկար և այնքան կոշտ են կռվում, որ չգիտեն՝ ինչ են անում», – ասել էր Թրամփը։

Մեկ այլ գրառմամբ Թրամփը նշել է․ «Իրանը երբեք չի վերակառուցի իր միջուկային օբյեկտները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով