Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները դեպի Երևան: Այս մասին հայտնում են ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատնից:
«Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեսպանատնից հորդորում են՝ ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը:
Իսրայելա-իրանական պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը, ինչի հետևանքով չեղարկվել են տասնյակ ավիաչվերթներ: