civilnet.am: Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվեց հունիսի 26-ին՝ կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։
«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- նշված է որոշման նախագծում։