Իրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին «Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի համար» |news.am|

news.am: Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին դիմել է ազգին, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։

«Ես անհրաժեշտ եմ համարում բազմակի շնորհավորել Իրանի մեծ ժողովրդին. նախ՝ շնորհավորել նրան հորինված սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ»,- ասել է այաթոլահ Խամենեին։

Նրա խոսքով՝ Իսրայելը «գրեթե ճզմվել եւ ոչնչացվել է» Իրանի հարվածի ներքո։ «Չնայած ողջ աղմուկին եւ բոլոր հայտարարություններին՝ սիոնիստական ռեժիմը գրեթե ծնկի է բերվել եւ ճնշվել իսլամական հանրապետության հարվածների ներքո»,-ասել է Իրանի գերագույն առաջնորդը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter