Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին |azatutyun.am|

azatutyun.am: «Դադարեցնել ձերբակալությունների արշավն ու հանդարտամտորեն մոտենալ հակաօրինական համարվող հարցերին», – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը դատապարտել է իրավապահ մարմինների մուտքը Սուրբ Էջմիածին:

Արամ առաջինը սրբավայրերը «երկյուղած մոտեցմամբ» հարգելու կոչ է արել:

Անթիլիասից տարածված հաղորդագրությունում Կիլիկիո կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բոլոր հրապարակային մեղադրանքները՝ որպես բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլ:

«Հարկ է հարգել պետության օրենքները, միաժամանակ, եկեղեցու հեղինակությունը և իր հարցերը ներքին ճանապարհով քննելու իրավունքը։ Անհրաժեշտ է հեռու մնալ այնպիսի լեզվի ու ոճի գործածումից, որոնք չեն համապատասխանում մեր հոգևոր, ազգային ու բարոյական արժեքներին», – կարդում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի հայտարարությունում:

Արամ Ա-ն նշել է, որ շարունակելու է իր քննարկումները կուսակցությունների ու Հայաստանի իշխանության հետ, որպեսզի կանխվեն նոր բարդությունները և հարցերի լուծման ուղիներ որոնեն փոխըմբռնման ու հարգանքի մթնոլորտում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով