«Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար». Սոբհանի |azatutyun.am|

azatutyun.am: «Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար», – հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Արևմտյան Ադրբեջան անվանումը, որ օգտագործվում է, Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անունն է, և այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածքի համար, հատկապես, եթե այն ենթադրում է տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ», – ասաց դեսպան Սոբհանին՝ վերահաստատելով Իրանի դիրքորոոշումը, որ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Հայաստանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյաննէլ մայիսին հայտարարել էր, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով