Ռուսները չեն հավատում, որ վաղը կյանքն ավելի լավ է լինելու. մասնագետները բացատրել են Պուտինի վարկանիշի անկումը |tert.am|

tert.am։ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկումը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, նա նշել է, որ նախագահի վարկանիշի անկում է արձանագրվել, քանի որ ՌԴ բնակիչները չեն հավատում, որ «վաղը կյանքն ավելի լավ է լինելու»:

Ֆյոդորովի խոսքով՝ որոշիչ է եղել նաև այն հանգամանքը, որ վերջին հինգ տարվա ընթացքում ռուսների եկամուտները չեն ավելացել, ինչն էլ լարվածություն է առաջացնում քաղաքացիների շրջանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն