Նազարբաեւը դարձավ ԵԲՏԽ պատվավոր նախագահ |news.am|

news.am: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դարձավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) պատվավոր նախագահ, տեղեկացրել է մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում ընդունվել է որոշում Նուրսուլթան Նազարբաեւին «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի» կոչում շնորհելու մասին»,- գրել է նա իր Թվիթերի աքաունթում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը չորեքշաբթի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը զուգադիպել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման հնգամյակին, տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Նազարբաեւին շնորհել ԵԲՏԽ պատվավոր նախագահի կոչում՝ հաշվի առնելով նրա պատմական ավանդը ԵՏՄ կայացման գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն