Աբովյան 1/3 հասցեում ապամոնտաժվել են չորս ինքնակամ շինություններ. Ավինյան

Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման մասում՝ Աբովյան 1/3 հասցեում, ապամոնտաժվել են չորս ինքնակամ կառուցված շինություններ, որոնք կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին՝ որպես մայթ՝  հետիոտների ազատ և անվտանգ տեղաշարժի համար։ Շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, և այս աշխատանքներով վերականգնվում է նաև նրա տեսանելիությունն ու արժևորվում պատմական միջավայրը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով