Պատգամավոր Արթուր Սարգսյանը Քննչական կոմիտեի դիմաց է

Պատգամավոր Արթուր Սարգսյանը Քննչական կոմիտեի դիմաց է։ Նա մտել էր ՔԿ, սակայն դուրս գալով հայտնեց, որ կոմիտեից տեղեկացրել են՝ դեռ չեն ստացել ԱԺ-ի որոշումը․ «Սպասում ենք, որ արագ կստանան», – ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ինքը կսպասի ՔԿ դիմաց։

Գլխավոր դատախազը ԱԺ-ին կալանավորման հիմքերը ներկայացնելով նշեց, որ հիմնավոր կասկած ունեն, որ Արթուր Սարգսյանը փախուստի կդիմի։ Վարդապետյանը նշեց նաև, որ Արթուր Սարգսյանը նախկինում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, ինչը ենթադրում է, որ նա ունի կապեր ու լծակներ, որը էականորեն բարձրացնում է նրա կողմից ապացուցման գործընթացին միջամտելու հնարավոր հավանականությունը:

Այդ պահին էլ ՔԿ դիմաց գտնվող Արթուր Սարգսյանը, պատասխանելով դատախազի հայտարարությանը, լրագրողների հետ զրույցում նշեց․ «Հունիսի 25-ին «Սրբազան պայքարի» այլ աջակիցների տներում խուզարկությունների ժամանակ նաև մեր տունն է խուզարկվել, եթե ես փախուստի դիմելու լինեի, արդեն 2 շաբաթ անցել է, կգնայի։ Ես 14 օր է՝ ազատության մեջ եմ, եթե տիկին դատախազը 1 հիմք ունենար, որ խոչընդոտել եմ, կներկայացներ մեղադրանքի մեջ»։

Սարգսյանը նշեց նաև, որ ոչ մի հանցանք չկա գործում․ «Դա փուչիկ ա, ու ժամանակի ընթացքում էդ փուչիկը կպայթի։ Սա ընդամենը եկեղեցու դեմ պայքարի, էս ֆոնի վրա քաղաքական հետապնդում է»։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն նախ համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդագրին, ապա  նաև ազատությունից զրկելու միջնորդությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով