ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսելու վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունները

Քննչական կոմիտեի խոսնակը հերքել է Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսելու վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունները:

Այդ մասին ՔԿ խոսնակն ասել է «Հայկական ժամանակ»-ին:

Երեկվանից մամուլում տեղեկություններ են տարածվում, թե իրավապահները նախատեսում են քննչական գործողություններ իրականացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։

Երեկ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր իր էջում, թե «Միածնի իջման վայրը զավթված է, պետք է ազատագրվի», և որ ինքն է առաջնորդելու «այդ ազատագրումը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter