factor.am Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին: Այս մասին Factor TV-ին ասաց Սարգսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Հետաքրքիր էր այն հանգամանքը, որ, ըստ դատական իշխանության կայքում հրապարակված դատարանների հերթապահության ժամանակացույցի՝ այս շաբաթ հերթապահում էին Երևանի քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավորները, սակայն Սարգսյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է Արտակ Կարապետյանին, որը Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր է:
Փաստաբանի խոսքով՝ Սարգսյանը նախ տեղափոխվել է Աջափնյակի դատարան, ապա անակնկալ կերպով տեղափոխվել Ավան և Նոր Նորք:
Դատավոր Կարապետյանը կալանքի միջնորդության վերաբերյալ նիստ էր նշանակել հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին:
Նշենք, որ դատավոր Արտակ Կարապետյանը վերջին շրջանում հայտնի է դարձել գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշմամբ: