516818924_1262541758992782_2945863514197237078_n

Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը ՌԴ-ում քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Իշխան Սաղաթելյանը։
«Հանդիպել ենք «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, ինչպես նաև Դաշնային Ժողովի Պետական Դումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի և իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- գրել է պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն