Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Հերթական միջոցառման շրջանակներում՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, կգործարկվի էլեկտրական շչակ։
Հարգելի՛ քաղաքացիներ, գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ ունի բարելավել ազդարարման համակարգերի պատրաստվածությունը։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն