Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել | shantnews.am

Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի 44-ամյա բնակիչը թմրանյութ է ձեռք բերում, պահում և օգտագործում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 44-ամյա տղամարդու տան հետնամասում հայտնաբերվել է 12,70 գրամ մարիխուանա և 2,25 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ բակում՝ ավազի կույտի մեջ, 61,87 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Կատարվում է նախաքննություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն