ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը |armepress.am

armepress.am Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

«Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ինչպես նշվել էր ավելի վաղ, մենք ողջունել ենք խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը 2025 թվականի մարտին: Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության հասնելու ուղղությամբ։

Մենք խրախուսում ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել լրացուցիչ աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն, եթե կողմերը դա խնդրեն»,- նշել է Անիտա Հիպերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով