Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ տեղյակ չէ ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ մտադրություններից

Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ տեղյակ չէ ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ մտադրություններից

Թուրքիայի նախագահի աշխատակազմից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ տեղյակ չեն ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան կողմի մտադրության վերաբերյալ հաղորդագրություններից: 

«Մենք տեղյակ չենք դրանից, հետևաբար որևէ մեկնաբանություն չենք կարող անել»,- ասել են Էրդողանից աշխատակազմից:

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է այս հայատարարությունը՝ ընդգծելով. «ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն