Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է |factor.am

factor.am Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քաղաքացի շանը կապել ավտոմեքենայից ու քարշ տալիս։ Դաժան դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավան քաղաքում։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ին հայտնեց, որ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է։

«Ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցույց տալու կասկածանքով ձերբակալել են Բյուրեղավանի 62-ամյա բնակչին և տեղափոխել համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին»,- ասաց խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով