ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

Հուլիսի 9-12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու գործիքակազմերը, համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։
Մասնակից պետությունների պատվիրակները միմյանց են ներկայացրել իրենց կառույցներում ընթացող բարեփոխումները։ Այս համատեքստում ելույթ է ունեցել նաև Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը:
Ավարտին խորհրդակցության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով