Ես չեմ կարող արշավ ծավալել Հայ առաքելական եկեղեցու դեմ, այն ինձ համար, իմ ընտանիքի համար սրբություն է. հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է։ Եթե այն մեզ համար սրբություն չլիներ, կարող էինք բացարձակապես անտարբեր գտնվել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցում, երբ այդ գործելակերպը ուղիղ վնաս է հասցնում հենց եկեղեցուն», – հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ իր՝ հավատավոր հետևորդի վերաբերմունքն է, որ «ստիպում է եկեղեցու և Մայր աթոռի նորոգման անխուսափելիության մասին բարձրաձայնել»
Փաշինյանի համոզմամբ՝ «այդ օրակարգը ՀՀ-ում կիսում են բազմաթիվ մարդիկ, ՀԱԷ հետևորդների ամբողջ բանակը»։
Աստծո նզովքի մասին դիտարկմանը անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց, թե որտեղի՞ց տեղեկատվություն, որ Աստված իրեն նզովել է։
«Գուցե նրանց է նզովել, ովքեր պղծում են Աստծո տունը», – նշեց Փաշինյանը։
Ինչպես են ազատելու Վեհարանը հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ «ճիշտ այնպես, ինչպես 2018-ին ազատվեցին Սերժ Սարգսյանից»։