Էդվարդ Ասրյանը Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար գտնվում է Գերմանիայում

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարության համաժողովին մասնակցելու համար: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Համաժողովի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի զինված ուժերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ և եվրոպական բանակների ցամաքային զորքերի բարձրաստիճան զինվորականների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով