Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով Ասիական զարգացման բանկի պատվիրակության այցի ժամանակ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

2025 թվականի հուլիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են Ասիական զարգացման բանկի պատվիրակության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրմանն առնչվող օրենսդրական փոփոխություններին և Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները, ներառյալ՝ վերապատրաստումների, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպման, գործընթացի թվայնացման և համագործակցության այլ ձևաչափերի հնարավորությունները:
Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը և պայմանավորվել շարունակել աշխատանքային քննարկումները՝ հետագա հնարավորությունները հստակեցնելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով