ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով