ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան գրել է, որ Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները հայտնում են, որ «վաղ առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում» (տեսանյութը՝ այստեղ):
Դեպքի վերաբերյալ «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ հաղորդման հիման վրա 2025թ. հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս պահին կա 4 ձերբակալված անձ: