Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Սիրիայում հրադադարի հաստատման հարցը |1lurer.am

1lurer.am Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը:

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են իրավիճակը Սիրիայի հարավում և Գազայի հատվածում: Ֆիդանն ընդգծել է Սիրիայում հակամարտության շուտափույթ դադարեցման և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Թուրք նախարարն ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումներին թույլ չի տրվի օգտվել իրավիճակի սրացումից: Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի և այլ երկրների հետ՝ հակամարտության կայուն կարգավորման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով