Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում նաև «Գոլդս ջիմ» սպորտային ակումբում

Քննչական կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում նաև «Գոլդս ջիմ» սպորտային ակումբում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Քննչական գործողությունները իրականացվում են հարկեր թաքցնելու հետ կապված քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ նույն վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում նաև «Ռիբոկ» սպորտային ակումբում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter