«Ռիբոկ»-ում և «Գոլդս ջիմ»-ում քննչական գործողություններն ավարտվել են, բերման ենթարկվածներ չկան. ՔԿ |pastinfo.am

pastinfo.am Երևանի երկու մարզական ակումբներում՝ «Ռիբոկ» և «Գոլդս Ջիմ», հուլիսի 21-ին իրականացված քննչական գործողությունների արդյունքում որևէ բերման ենթարկված կամ ձերբակալված անձ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ քննչական գործողություններն արդեն ավարտվել են, ակումբները շարունակում են բնականոն գործել։ Գործողությունների ընթացքում առգրավվել են իրեր և առարկաներ, որոնք ներկայացնում են հետաքրքրություն քրեական վարույթի շրջանակում։

Ավդալյանի փոխանցմամբ՝ նշված գործողություններն իրականացվել են միաժամանակ, սակայն՝ երկու առանձին քրեական վարույթներով։ Դրանք վերաբերում են հարկերի և տուրքերի հնարավոր թաքցման դեպքերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով