ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱԶԲ և ԶՖԳ համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։
Նախարար Հովհաննիսյանն անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով դրանք որպես առաջընթացի կարևոր խթաններ։
Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը՝ արժևորելով ՀՀ և նշյալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ ջանքերը միջոցառումները ավարտին հասցնելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով