Դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը |armenpress.am

armenpress.am

Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։

Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Վերաքննիչ բողոք է ներկայացվել, բողոքը վարույթ է ընդունվել»,- նշեցին ՀՀ դատախազությունից։

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հայտնել էր, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել 29 տարի անազատության մեջ գտնվելուց հետո։

Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996 թվականի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003 թվականին, երբ մահապատիժը Հայաստանում վերացել էր, Մհեր Ենոքյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով