ՀԾԿՀ-ն իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը․ ՀԾԿՀ

ՀԾԿՀ նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ արձագանքելով «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի» վճռին, որով Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը։

«Հանձնաժողովի նախագահը օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը ևս արձագանքել է ինստիտուտի վճռին՝ հայտնելով, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով