Արարատի մարզում համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է պատճառված 455 հազար դոլարին համարժեք դրամի վնաս

Արարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոցի 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով