Մինչև 60 տոկոս խնայողություն ու շենքերի նոր տեսք. էներգաարդյունավետության ծրագիրը՝ Սյունիքում

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը» կազմակերպել էին լրագրողական շրջայց դեպի Կապան և Քաջարան՝ տեսնելու, թե ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը վերափոխում շենքերը, համայնքները և բարելավում բնակիչների կյանքի որակը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Սյունիքի մարզում վերջին տարիներին շենքերի էներգաարդյունավետության ծրագրերն արդեն տալիս են տեսանելի արդյունքներ։ Բնակիչները փաստում են՝ ջեռուցման ծախսերը զգալիորեն նվազել են, իսկ բնակելի պայմաններն՝ էապես բարելավվել։
Ծրագրի շրջանակում արդիականացվել է 42 բազմաբնակարան և 3 հասարակական շենք՝ նպաստելով արտանետումների կրճատմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը: Ներկայում ծրագիրը շարունակում է համագործակցությունը Քաջարան և Կապան համայնքների՝ համապատասխանաբար ևս 8 բազմաբնակարան և 6 հասարակական շենք ջերմաարդիականացնելու համար:
Շենքերի էներգաարդյունավետության ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Դրանք մի կողմից նպաստում են էներգախնայողությանը՝ որպես պետական առաջնահերթություն, մյուս կողմից ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։ Հաշվի առնելով, որ շենքերը հանդիսանում են էներգիայի սպառման խոշոր աղբյուր, դրանց էներգաարդյունավետ օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել արտանետումները։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում ծրագիրն» իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով