Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններն ավելի կառուցողական են դառնում. Ֆիդան |1lurer.am

1lurer.am  Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երրորդ փուլն անցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ:

Նա հայտարարել է, որ Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածք՝ Ուկրաինայում հրադադարի հնարավոր ռեժիմի պահպանման մոնիթորինգի համար: Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ նաև գերիների փոխանակման հարցում՝ առաջարկելով ավելի կառուցվածքային մեթոդաբանություն:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Ստամբուլում ընթացող բանակցություններն ավելի կառուցողական և արդյունավետ են դառնում: Ֆիդանը հայտնել է, որ մասնակիցները պայմանավորվել են մշակել քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով աշխատանքային խմբեր ստեղծելու գաղափարը: Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև