Ամեն կերպ պայքարում են, որ այգին մնա իրենց ու չորացնեն այն․ Տիգրան Ավինյան |civilnet.am

civilnet.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 28-ի աշխատանքային նիստում դժգոհեց, որ որոշ տնտեսվարողներ դատական հայցերի միջոցով ձգձգում են գործընթացները՝ դիտավորյալ չորացնելով վարձակալած այգիները։ Նա, մասնավորապես, անդրադարձավ Կոնսերվատորիայի հարակից այգու խնդրին, որի նախկին վարձակալը դատարանում վիճարկում է քաղաքապետարանի որոշումները։

«Կոնսերվատորիայի այգին երկար ժամանակով վարձակալության է տրված, և մենք դատական գործընթաց ունենք։ Այս դատական գործընթացների երկար ձգձգումները բերում են մի իրավիճակի, որ այդ այգիները սկսում են չորանալ»,- ասաց Ավինյանը և պատասխանատուներին հանձնարարեց, անկախ ամեն ինչից, ապահովել այգու ջրումը։

«Ամեն կերպ պայքարում են, որ այդ այգին մնա իրենց ու մի հատ էլ չորացնեն այն։ Եթե սա է նրանց նպատակը, ապա այգին չխնամելը պետք է հետևանքներ ունենա։ Սա քաղաքին հասցված վնաս է, նրանք պետք է պատժվեն, իսկ դուք գնացեք ու ջրեք»,- դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ շեշտեց քաղաքապետը։

Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև Դավթաշեն վարչական շրջանի այգուն, որը, նրա խոսքով, կապալառուն չի կարողանում շահագործման հանձնել։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ խնդիրը ոռոգման համակարգն էր․ խոտածածկույթն ամբողջությամբ վերացել է, սակայն ծառերը պահպանվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով