Սկսելու ենք տուգանել տրանսպորտում պոտենցիալ խախտողներին, այս շաբաթ սկսում ենք վերապատրաստումը․ Տիգրան Ավինյան |tert.am

tert.am Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային փուլն ավարտական փուլում է։

«Ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, և կհաջորդեն դասընթացները՝ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես իրականացնել վերահսկողությունը տրանսպորտում՝ խախտումների արձանագրման համար», – նշեց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ քաղաքապետի որոշմամբ արդեն փոփոխվել է ապրիլի 10-ի N13-93 որոշումը, որով հսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ վերապատրաստումներից անմիջապես հետո կսկսվի նաև տուգանքների կիրառման գործընթացը: «Այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի արդեն սկսում ենք նաև պոտենցիալ տուգանել խախտողներին», – ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքապետի ապրիլյան որոշման փոփոխությամբ տրանսպորտում վերահսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով