factor.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումով Ծառուկյանը պահանջում է անվավեր ճանաչել Աբովյան համայնքի 27․05․2025 թվականի որոշումը։
Թե ինչ որոշման մասին է խոսքը, Ծառուկյանի փաստաբանը չմեկնաբանեց՝ պատճառաբանելով, որ լիազորված չէ։
Համայնքապետարանի կայքում, սակայն, առկա է Ծառուկյանի վերաբերյալ որոշումը։
Ըստ այդ որոշման՝ Ծառուկյանը 100 հզ դրամի չափով տուգանվել է հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով) ու ևս 100 հզ դրամի չափով՝ գյուղական բնակավայրում սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինարարության թուլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով)։
Ըստ որոշման՝ Գագիկ Ծառուկյանը պարտավոր է որոշումն իրեն հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Աբովյանի համայնքապետարանի հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Աբովյան համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ Աբովյանի ներկայիս համայնքապետը Էդուարդ Բաբայանն է, որը նախկինում Ծառուկյանի թիկնազորի պետն էր։ Ծառուկյանին տուգանելու որոշումը ստորագրված է նրա կողմից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում