Պուտինը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել | tert.am

tert.am   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի տարբեր ասպեկտներ: Ռուսական կողմը հաստատել է իր անսասան դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին:

Պուտինը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի Արաբական Հանրապետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, նրա ներքին քաղաքական կայունության ամրապնդման կարևորությունը՝ բնակչության բոլոր էթնիկ և կրոնական խմբերի օրինական իրավունքների և շահերի հարգման միջոցով:

Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային լուծումներ գտնելուն նպաստելու համար:

Առաջնորդները համաձայնել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով