Մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ

Դեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները:

Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի բարձրացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով