Եկեղեցուն պաշտպանելուց հետո աշխատանքից ազատվել է Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսը | azatutyun.am

azatutyun.am  Հայաստանի արտգործնախարարությունից չեն հերքում, որ դադարեցվել են Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի գործառույթները: Թե որո՞նք են պատճառները, ԱԳՆ-ից թեմային չեն անդրադառնում:

Ռուսական մամուլը, մինչդեռ, գրում է, որ Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսն ազատվել է աշխատանքից, քանի որ դեմ է արտահայտվել Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների սկսած արշավին, ինչպես նաև ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

«Ցանկացած գործողություն, որն ուղղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ, անթույլատրելի է», – հարցազրույցում ասել է Սպարտակյանը՝ նշելով, որ հայոց եկեղեցին համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմնաքարն է:

Ինչ վերաբերում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին, ապա Եկատիրնբուրգի արդեն նախկին պատվավոր հյուպատոսը ասել է, թե բոլոր հայերը հարգում են Կարապետյանին, և նա շատերի համար է օրինակ ծառայում, թե ինչպես կարելի է ստեղծել ու կառուցել:

Նարեկ Սպարտակյանը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, թե ապրել և շարունակելու է ապրել Եկատիրինբուրգում, խոստանալով հայ համայնքի համար անել ամեն ինչ՝ նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի:

35-ամյա Նարեկ Սպարտակյանը, որ մեծացել է Եկատերինբուրգում, պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնել է 2018 -ին:

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն