factor.am «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է գործ, որով Արարատի մարզի բնակիչ Ստեփան Սամվելյանը մեղադրվում է Արամ Սարգսյանի սպանությունը նախապատրաստելու և Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ 43-155-րդ հոդվածի և 335-ի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ սպանությունը նախապատրաստելը և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։
Թե ինչն է եղել ենթադրյալ հանցավոր արարքի շարժառիթը, այս պահին հայտնի չէ։