Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը գրավի դիմաց ազատ են արձակվել

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, ազատ են արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

«Վանաձորի նախկին քաղաքապետ Ս.Դ–ն ու նրա եղբայրը՝ Ս. Դ–ն, ազատ են արձակել 3 մլն դրամ գրավի դիմաց: Նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք է սահմանվել»,–հայտնեց Ավդալյանը:

Հայաստանի քննչական կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում իրավապահները Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին, նրա եղբորը և ևս երկու անձի ձերբակալել էին հունիս ամսին: Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև