Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է 28 միլիարդ 645 միլիոն 988 հազար դրամի վնաս

Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:

Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի հունիսի 30-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 17,842,253,253 դրամ (նշված թիվը ներառում է Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվից փոխանցված 9,425,523,000 դրամը և Դատախազության դեպոզիտային հաշվից փոխանցված 4,368,396,700 դրամը):

2025 թվականի առաջին կիսամյակում Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 10,803,735,661 դրամ:

Ըստ աղբյուրի՝ 2025 թվականի առաջին կիսամյակում, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանք է դրվել 509,997,000 դրամ արժողության գույքի վրա (Քննչական կոմիտեում վարվող վիճակագրությունը ներառում է ինչպես արգելադրված դրամական միջոցները, այնպես էլ այլ գույքային միջոցները):

2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 110,132,746 դրամ, 80,945 եվրո, 7,616,970 ԱՄՆ դոլար և 1,822,095 չեխական կրոն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև