ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի: Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն: Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը Սովետաշենի բանտի մենախցում: Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»,- գրել է Աթանեսյանը: