azatutyun.am Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Իսրայելի կողմից սպառնալիքները շարունակվում են։
Հունիսին Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ հասցրին իրանի միջուկային օբյեկտներին, ռազմական գործողությունները շարունակվեցին 12 օր, որոնց ընթացքում Թեհրանը հակադարձեց Իսրայելին՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մի քանի հարվածներով։
«1% սպառնալիքը պետք է ընկալվի որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և նրա սպառնալիքները համարենք ավարտված», – ասել է Հաթամին, ըստ պաշտոնական IRNA լրատվական գործակալության, հավելելով, որ Իսլամական Հանրապետության հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակարգը «պատրաստ է գործողությունների»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։