ՌԴ գործընկերների հետ քննարկվել են տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կանխատեսումների համակարգում արված աշխատանքները. ՀՀ ֆիննախ

ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումներ են ունեցել ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչների և ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:

«Այցի ընթացքում քննարկվել են տնտեսության իրական հատվածի ցուցանիշների կարճաժամկետ կանխատեսումների համակարգի, ինչպես նաև հարկաբյուջետային ռիսկերի գնահատման համակարգի մշակման շրջանակներում կատարված աշխատանքները:

Փորձի փոխանակման ընթացքում հանդիպումներ են անցկացվել ՌԴ ֆինանսների նախարարության բյուջետային քաղաքականության և ռազմավարական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Եվգենի Դոմբրովսկու և մակրոտնտեսական քաղաքականության բաժնի պետ Իրինա Գոպտայի հետ:

Քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում դեռևս մշակման փուլում գտնվող մակրոտնտեսական ցուցանիշների միջնաժամկետ կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի (Semi-Structural Gap Model/SSGM) առանձնահատկությունները, ինչպես նաև ՌԴ ֆինանսների նախարարությունում նախատեսվող մոդելային համակարգի զարգացման ուղղությունների առանձնահատկությունները»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև